Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին, իսկ Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլը։
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 29։11 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 22.5։17.5 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: