«Անկախության հռչակագրում արձանագրված է՝ ԼՂ ինքնավար մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Բայրաքթարի տակ զինվորները զոհվել են այս որոշման բերումով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետո էլ նկատեց․ «Չի կարելի մի կողմից մեղադրել բայրաքթարների տակ զոհեր ունենալու մեջ, մյուս կողմից ասել՝ Անկախության հռչակագիրը պետք է փայփայենք։ Երկուսն իրար հետ անհամատեղելի են։ Կամ էլ մենք ասում ենք, որ Հայաստանն այդ ամենի բերումով դարձնում ենք գործիք երրորդ երկրների ձեռքին, որոնք մեզ ասում են՝ ձեզ երաշխիք ենք տալիս։ Մենք պետք է հրաժարվենք կոնֆլիկտի տրամաբանությունից։ Այն պայմաններում, որ մեզ դուխ են տալիս, հետո թողնում մենակ, Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ երկրների համար գուցե ձեռ է տալիս, որ մենք կոնֆլիկտի տրամաբանության մեջ մնանք»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: