Ճապոնիայի վարչապետը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթրիքի շրջանակում Պուտինի հետ 30-րոպեանոց զրույց է ունեցել. Yomiuri
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուրջ 30-րոպեանոց զրույց է ունեցել ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված ողջույնի ընթրիքի շրջանակում, հայտնում է Yomiuri-ն՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը։
Սա երկու երկրների առաջնորդների առաջին երկխոսությունն է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել կապը պահպանել տարբեր մակարդակներում։
Հանդիպման ընթացքում Տակաիչին Պուտինին ներկայացրել է Տոկիոյի դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությունների կողմից ճապոնական Hokkaido Shimbun պարբերականի լրագրող Յուկի Իմայիի ձերբակալության վերաբերյալ։
Ենթադրվում է, որ Ճապոնիայի վարչապետը նաև պահանջել է նրան հնարավորինս շուտ ազատ արձակել։
Բացի դրանից, ըստ հաղորդումների, կողմերը քննարկել են ճապոնական Japan Tobacco International ծխախոտային ընկերության տեղական ստորաբաժանման շուրջ ստեղծված իրավիճակը․ այն փոխանցվել էր ռուսական ընկերության ժամանակավոր կառավարմանը։