Շնորհավորում եմ ՔՊ ընկերներիս ներկուսակցական ժողովրդավարության նշաձող սահմանելու համար. Միրզոյան


Շնորհավորում եմ ՔՊ ընկերներիս ներկուսակցական ժողովրդավարության նման նշաձող սահմանելու համար: Այդ մասին ասված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ֆեյսբուքի էջում:


 


«Շնորհավորում եմ պատվիրակների ձայները ստացած և իհարկե հատկապես երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին։


 


Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ համաժողովի բոլոր պատվիրակներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար»,- գրել է նա:


 


««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի՛ պատվիրակներ, կուսակցական ընկերներ, շնորհակալ եմ վստահության համար»,- սոցցանցում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


 


«Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին համաժողովի 1-ին փուլի քվեարկության հաջող անցկացման և իհարկե հերթական անգամ ինձ տրված բարձր վստահության համար»,- գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


 


«Եվ ուրեմն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի պատվիրակներ, ի գործ, դեպի մեր համաժողովի հաջորդ փուլ։


Շնորհակալ եմ ժողովրդավարության հաղթանակի և ինձ տված յուրաքանչյուր քվեի համար»,- նշել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։


 


««Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հարգելի պատվիրակներ, շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։


 

Հիշեցնենք՝ ավարտվել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Սուրեն Պապիկյանը ստացել է 780 քվե, Գևորգ Պապոյանը ստացել է 765, Արարատ Միրզոյանը՝ 743, Արսեն Թորոսյանը՝ 620 քվե, Դավիթ Խուդաթյանը՝ 597:

Դիտումների քանակ11

Leave a comment