Նեթանյահուն հայտարարել է, որ կոշտ խոսակցություն է ունեցել Սիրիայի ղեկավարի հետ

https://arm.sputniknews.ru/20261015/netanjahun-hajtararel-e-vor-kvosht-khvosakcutjun-e-unecel-siriaji-ghekavari-het-108180514.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/1c/67921180_89:0:1512:1067_1920x0_80_0_0_69326332d7a922b727f3e1080a783937.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, սիրիա, դրուզ, բենիամին նեթանյահու

իսրայել, սիրիա, դրուզ, բենիամին նեթանյահու

Բաժանորդագրվել

Իսրայելի վարչապետը նախընտրական հանդիպում է անցկացրել դրուզների համայնքի հետ:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի վաղ կարճ և կոշտ խոսակցություն է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ինչից հետո սիրիացի դրուզների ուղղությամբ հարձակումները դադարել են:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դրուզների համայնքի ներկայացուցիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է 2025 թվականի ամռանը Թել Ավիվի և Դամասկոսի միջև էսկալացիան, որը կապված էր նաև Սիրիայի հարավում դրուզների զանգվածային սպանությունների հետ:

«Մենք ավերեցինք գլխավոր շտաբի շենքը Դամասկոսում․․․ Մենք ոչնչացրինք թիրախը նախագահական պալատում: Ես վերցրի լսափողն ու զանգահարեցի ալ-Շարաային: Դա շատ կարճ ու կոշտ խոսակցություն էր, և արյունահեղությունը դադարեց: Ես անհրաժեշտ ամեն բան կանեմ մեր դրուզ եղբայրներին պաշտպանելու համար: Դեռ շատ աշխատանք կա անելու, ես չեմ կարող ամեն ինչ պատմել»,-ասել է Նեթանյահուն:

Սիրիայի նախագահը 2025 թվականի սեպտեմբերին հաստատել էր, որ Դամասկոսը բանակցություններ է վարում Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հարցով: Նա նշել էր, որ այդ բանակցությունների նպատակն է հասնել պայմանավորվածության, որը կապահովի գրավյալ տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերումը:

2025 թվականի նոյեմբերին Իսրայելի «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հայտնեց, որ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Իսրայելը պատրաստ չէ ընդունել ալ-Շարաայի պահանջը՝ զորքերը հետ քաշել Սիրիայի հարավի այն դիրքերից, որոնք գրավվել էին Բաշար Ասադի հեռանալուց հետո։

2025 թվականի դեկտեմբերի 29-ին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս հայտնեց, որ Իսրայելի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները կկարգավորվեն։

Leave a comment