https://arm.sputniknews.ru/20260216/miedy-hh-karavarutjunic-pahanjel-e-tvonvojani-gvortsi-veraberjal-dirqvorvoshum-nerkajacnel-98844084.html
ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել
ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի` ենթադրյալ խախտումներին։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T11:05+0400
2026-02-16T11:05+0400
2026-02-16T11:05+0400
հայաստան
դավիթ տոնոյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745422_0:0:1600:900_1920x0_80_0_0_48f3d65ed895d5abdd7d0cd2a0f10b91.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի պաշտպանական խումբը։«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։Փաստաբանների գանգատը վերաբերում է՝▪️ կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,▪️ դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,▪️ իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։Տոնոյանի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745422_200:0:1400:900_1920x0_80_0_0_82a4943f059bf6ef621403b48e4d9c35.jpg.webp
հայաստան, դավիթ տոնոյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, դավիթ տոնոյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի` ենթադրյալ խախտումներին։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի պաշտպանական խումբը։
«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։
Փաստաբանների գանգատը վերաբերում է՝
▪️ կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,
▪️ դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
▪️ իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Տոնոյանի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,– ընդգծել են Տոնոյանի փաստաբանները։