Սիրիայի պատրիարքները դատապարտում են քրիստոնյաների դեմ նոր հարձակումներն ու առևանգումները

https://arm.sputniknews.ru/20261118/siriaji-patriarqnery-datapartum-en-qristvonjaneri-dem-nvor-hardzakumnern-u-arevangumnery–109492550.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109488320_0:113:959:832_1920x0_80_0_0_0778bb39fe6c9a5f42d604cc3b9f05be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիրիա

Բաժանորդագրվել

Պատրիարքներն ընդգծել են, որ Սիրիայի իշխանությունները չեն կարող պաշտպանել կրոնական փոքրամասնություններին, չդադարող հարձակումներն էլ կասկածի տակ են դնում քրիստոնյաների ապագան այդ երկրում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սիրիայի քրիստոնյաների վրա նոր հարձակումների շարքը մեծ աղմուկ է բարձրացրել քրիստոնեական աշխարհում, մարդու իրավունքների պաշտպանների շրջանում։ Մասնավորապես, հայտնի է դարձել հոգևորականի վրա հարձակման և կողոպուտի, ինչպես նաև փրկագին ստանալու համար տեղացի քրիստոնյաների առևանգման մասին։

Այսպես, օրինակ, երեկ սոցցանցերում լուրեր էին հայտնվել Մելքիթական հույն կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Աբդո Արբաշի վրա հարձակման մասին։ Նրա վրա հարձակում էին գործել Հոմս նահանգում գտնվող իր նստավայրում։ Հոգևորականին կապել են, հարվածել դեմքին և նվաստացրել, որից հետո թալանել են թեմը, նույնիսկ եպիսկոպոսի խաչն են գողացել։

Մեկ այլ միջադեպ էլ տեղի էր ունեցել Սկալբիայում (Համա նահանգ), որը խիտ բնակեցված է ուղղափառ քրիստոնյաներով։ Հոկտեմբերի 16-ին, օրը ցերեկով, դիմակավորված անձինք առևանգել և տարել են տեղացի քրիստոնյա ոսկերիչ Մահեր Սանկարիին (տեղական հույն ուղղափառ համայնքի ներկայացուցիչ): Նրան կտտանքների են ենթարկում և նրա համար հսկայական փրկագին են պահանջում՝ 120 կգ ոսկի։

Տեղացի բնակիչները, Սանկարիի ընտանիքի հետ միասին, ցույց են անցկացրել Սկալբիայում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցու դիմաց՝ ձեռքներին պահելով քրիստոնյայի տանջանքները ապացուցող լուսանկարներ: Նրանք պահանջում են ազատ արձակել Մահերին։

Նոյեմբերի 5-ին էլ Համայում մեկ այլ քրիստոնյա է առևանգվել՝ Թոմիր գյուղից Մուսա ալ-Նադերը: Նա իր հողամասն էր գնում՝ ձիթապտուղ հավաքելու, երբ նրա վրա հարձակվել և տարել են: Օրերս նրա ընտանիքը տեսանյութ է ստացել, որում Մուսան խնդրում է իր ընտանիքին վաճառել իրենց ունեցվածքը, որպեսզի իրեն ազատ արձակեն 100 հազար դոլարի դիմաց։

Մերձավոր Արևելքի թեմաներն արծարծող լրագրողները նշում են, որ Համա նահանգում քրիստոնյաների առևանգումը փրկագին ստանալու դիմաց սովորական պրակտիկա է դարձել։ Ավելին, վարկած կա, որ չարագործները դա իրականացնում են Սիրիայի ներկայիս կառավարության ամբողջությամբ ահաբեկչական խմբավորումների անդամներից բաղկացած «անվտանգության ուժերի» ներկայացուցիչների հովանավորությամբ և աջակցությամբ։

Այս դաժան հարձակումների ֆոնին Սիրիայի քրիստոնեական համայնքների հոգևոր առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում արտահայտել են իրենց վրդովմունքը և վճռականորեն դատապարտել երկրի կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների վրա շարունակվող հարձակումները։ Նրանք ընդգծել են, որ «քրիստոնյաները բոքսի տանձիկ չեն»։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Մելքիթական հույն կաթոլիկ եկեղեցու պատրիարք Յուսուֆ Աբսին, Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Հովհաննես X-ը, Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Իգնատիոս Աֆրեմ II-ը։

«Մեծ մտահոգությամբ հետևել ենք և շարունակում ենք հետևել սիրիացի ժողովրդի, մասնավորապես քրիստոնյաների դեմ ուղղված մեղսավոր և կրկնվող հարձակումների շարքին։ Մենք կրկին ու կրկին բարձրացնում ենք մեր ձայնը, քանի որ հարձակումների շարքը չի դադարում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ այդ հարձակումները մեկուսացված դեպքեր չեն և երբեք էլ չեն եղել։

«Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակվում է տեղի ունենալ շատ վայրերում, այդ թվում՝ բոլորովին վերջերս Սկալբիայում՝ հարձակումները և սիստեմատիկ առևանգումները ֆանտաստիկ փրկագին ստանալու համար, մարդու ամենատարրական իրավունքների խախտում է, ինչի մասին վկայում է ոսկերիչ Մահեր Սանկարիի դաժան խոշտանգումների տեսանյութը», – նշել են Սիրիայի քրիստոնյա առաջնորդները։

Նրանք փաստել են, որ Սիրիայի իշխանությունները անկարող են ապահովել քրիստոնյաների անվտանգությունը, ինչը նոր հարձակումների է հանգեցնում։

«Այս միջադեպերի կրկնությունն առանց իշխանությունների որևէ արձագանքի մեր և հանրության առաջ լուրջ հարցեր է առաջացնում այս երկրում քրիստոնյաների ապագայի վերաբերյալ։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել և այժմ տեղի է ունենում, և պահանջում ենք, որ այդ հարձակումները դադարեցվեն, որ իրավասու մարմինները կատարեն իրենց դերը, որպեսզի հետաքննություններ անցկացվեն, և որպեսզի դրանց արդյունքները մեզ հաղորդվեն»,– հայտարարել են պատրիարքները։

Հիշեցնենք` Սիրիայի նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրի բոլոր կրոնական և էթնիկ համայնքները գտնվում են իրենց պաշտպանության տակ, սակայն իրականում այդ փոքրամասնությունները պարբերաբար ենթարկվում են հարձակումների և արժանանում խտրական վերաբերմունքի։

Leave a comment