Ամերիկացի դատաբժշկական փորձագետը հայտարարել է՝ Ջեֆրի Էփշտեյնին սպшնել են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի դատաբժշկական փորձագետ, պրոֆեսոր Մայքլ Ֆրիմենը, ուսումնասիրելով ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դիահերձման նյութերը, հայտարարել է, որ վերջինս ինքնասպան չի եղել, այլ խեղդամահ է արվել։

BBC-ին տված հարցազրույցում Ֆրիմենը պատմել է, որ շուրջ մեկ տարի ուսումնասիրել է դիահերձման եզրակացությունն ու լուսանկարները, որոնք իրեն տրամադրել էր ֆինանսիստի եղբայրը՝ Մարկ Էփշտեյնը։

Կատարված վերլուծության արդյունքում փորձագետը եկել է այն եզրակացության, որ Էփշտեյնի մահը սպանության, այլ ոչ թե ինքնասպանության հետևանք է եղել։

Ֆրիմենի պնդմամբ՝ Էփշտեյնի պարանոցի հետքերը չեն համապատասխանում կախվելու համար բնորոշ նշաններին։ Նրա խոսքով՝ մահացածի պարանոցին հայտնաբերվել են խոր և անհարթ հետքեր։

Բացի այդ, փորձագետը ուշադրություն է հրավիրել Էփշտեյնի ձախ ուսի շրջանում առկա զգալի արյունազեղման, ինչպես նաև դեմքի վնասվածքների վրա, որոնք կարող էին առաջանալ հարվածների հետևանքով։

Ֆրիմենի վարկածով՝ Էփշտեյնին, ամենայն հավանականությամբ, հետևից խեղդամահ են արել պարան հիշեցնող առարկայի միջոցով, ապա նույն առարկայով նրա մարմինը կախել երկհարկանի մահճակալից։

Փորձագետը նաև ենթադրել է, որ Էփշտեյնի պարանոցի եղունգների հետքերը կարող էին առաջանալ խեղդամահ լինելու ընթացքում ազատվելու փորձերի հետևանքով։

Leave a comment