Քաղաքականություն
18.11.2026 | 17:45
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի Ազգային Մեծ ժողովում ունեցած ելույթում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Գյուլերը նշել է, որ Թուրքիայի պաշտպանական և անվտանգության քաղաքականությունը ներառում է պատասխանատվության լայն ոլորտ, որը տարածվում է սեփական սահմանների պաշտպանության վրա կենտրոնանալուց այն կողմ՝ ընդգրկելով լայն աշխարհագրական տարածաշրջան։ Այս համատեքստում նա նշել է, որ ամրապնդում են ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ փոխադարձ վստահության հիման վրա։
«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և կարծում ենք, որ երկարատև խաղաղությունը կբարելավի կայունությունը, տրանսպորտային և առևտրային կապերը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի