Մեկ- երկու սեփականաշնորհում էլ, եթե չեմ սխալվում, Ձեր ընտանիքի հետ է կապված․ Փորձագետն՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին է արձագանքել․

«Այսօր Ազգային ժողովում Անահիտ Ավանեսյանը նախկիններին մեղադրեց առողջապահության ոլորտում կոռուպցիոն գործելաոճի մեջ՝ հայտարարելով, թե պետական բժշկական կենտրոնները նախ հասցվում էին ֆինանսական ծանր վիճակի, երբեմն՝ սնանկացման եզրին, ապա մասնավորեցվում կամ փոխանցվում մասնավոր շահագործման՝ չնչին արժեքով։

Հիմա հարցս «հեղափոխական» նախարարին․ իսկ դո՞ւք ինչ եք արել Ձեր իսկ գնահատմամբ ապօրինությունների դեմ։ Ինչո՞ւ այդ բժշկական կենտրոնները չեք վերադարձրել պետական սեփականությանը։

Ի դեպ, հաճույքով Դուք և Ձեր ղեկավարած նախարարությունը հենց այդ կենտրոններում նոր ծառայություններ եք բացում ու դրանք «գովազդում»։

Հ.Գ. Մեկ- երկու սեփականաշնորհում էլ, եթե չեմ սխալվում, Ձեր ընտանիքի հետ է կապված։ Ուստի սպասում եմ արդար նախարարի արդար գործողություններին։ Առաջին ծափահարողը ես կլինեմ․․․»։

Leave a comment