«Ազիմուտ» ավիաընկերությանը պատկանող «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկություն է ստացվել այն պահին, երբ այն եղել է Թուրքիայի օդային տարածքում՝ Միներալնիե Վոդիից Անթալիա թռիչքի ընթացքում։
Ըստ հաղորդման՝ ահազանգից հետո համապատասխան ծառայությունները բերվել են բարձր պատրաստականության վիճակի։
Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը կտեղափոխվի անվտանգ գոտի, որտեղ անվտանգության աշխատակիցները կիրականացնեն անհրաժեշտ ստուգումներ։