«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին

«Գանձասարի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Գանձասարի» մարզչական շտաբը լքել է նաև Արտաշես Ադամյանը, որը գլխավոր մարզիչի օգնականն էր։

Փորձառու մասնագետները հոկտեմբերի սկզբնամասում էին միացել մարզային ակումբին։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Leave a comment