Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման ժամը Չինաստանում դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում երկու երկրների առաջնորդների հանդիպման ժամի համաձայնեցման մասին հարցին՝ Պեսկովն ասել է. «Ոչ, դեռ համաձայնեցված չէ»։
Պուտինը այցով գտնվում է չինական Շենժեն քաղաքում, որտեղ նոյեմբերի 18-19-ը անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ գագաթնաժողովի ընթացքում Պուտինն ու Թրամփը մի քանի անգամ կշփվեն։