Բաժանորդագրվել
Օլիմպիադան անցկացվել է ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում։ Մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Աստղագիտության միջազգային 5-րդ բաց օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են ոսկե ու արծաթե մեդալներով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի թիմում ընդգրկված 6 մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 4 արծաթե մեդալներ:
Ոսկե մեդալի են արժանացել՝
Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալի են արժանացել՝
Նատալի Մարգարյան – Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Էմիլ Հարությունյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Արարատ Պետրոսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:
Աստղագիտության միջազգային 5-րդ բաց օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում։ Մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: