Կյանքս 2 մասի է բաժանվել. ինչպես են «Մոնթեի» դերասանները կերտել իրենց հերոսների կերպարները

https://arm.sputniknews.ru/20261118/kjanqs-2-masi-e-bazhanvel-inchpes-en-mvontei-derasannery-kertel-irenc-hervosneri-kerparnery-109480204.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109474765_0:0:973:730_1920x0_80_0_0_d1c9225681e669ca734c85bff02b8771.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մոնթե մելքոնյան, ֆիլմ, պրեմիերա

մոնթե մելքոնյան, ֆիլմ, պրեմիերա

Բաժանորդագրվել

Ֆիլմի գլխավոր դերակատարներն ու ստեղծագործական թիմը պատմել են՝ ինչպես են կերտվել Մոնթեի և Սեդայի կերպարները, ինչ դժվարություններ են հաղթահարել նկարահանումների ընթացքում և ինչպես է այս ֆիլմն ընդմիշտ փոխել իրենց կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մտածելակերպ, աշխարհայացք, հոգեբանություն, միմիկա, շարժուձև և խոսք. «Մոնթե» ֆիլմում ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորելու համար դերասան Վլադիմիր Մսրյանը հենց այս հատկանիշներն է ուսումնասիրել։

«Ֆիլմում քասթինգ անցնելու համար թատրոնից վերցրել էի զինվորական բաճկոնն ու մասնակցեցի։ Երբ ինձ արդեն առաջարկեցին մարմնավորել Մոնթեի կերպարը, շոկի մեջ էի ուրախությունից, չէի հավատում։ Հայ դերասանի համար մեծ բախտ է, որ հնարավորություն է տրվում նման մարդու մարմնավորել։ Օրինակ ձայնը հոլովակներ դիտելով եմ կարողացել ստանալ, կերպարին ծանոթացել եմ նաև մեր ռեժիսոր Սուրեն Սաֆարյանի օգնությամբ և ուղղորդմամբ։ Ուսումնասիրել եմ նրա մտածելակերպը, աշխարհայացքը, հոգեբանությունը»,– ֆիլմի պրեմիերային ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Վլադիմիր Մսրյանը։

Նա նաև նշեց, որ ֆիլմից հետո իր կյանքը 2 մասի է բաժանվել` մինչ նախապատրաստական աշխատանքներն ու նկարահանումից հետո։ Որպես դերասան, ինչպես ինքն է ասում, ապրել է դրա մեջ, ու Մոնթեի կերպարը շատ մեծ ազդեցություն է թողել իր վրա։ Ընդգծեց` նման բացարձակ արժեքներ ունեցող մարդու հետ «ծանոթանալուց» հետո չի կարող մարդու հայացքները, հայրենասիրության չափը չփոխվել։

Վլադիմիր Մսրյանը վստահ է` ցանկացած մարդու մոտ էլ նույն զգացողությունը կլինի` կյանքը կբաժանվի երկու մասի` ֆիլմի դիտումից առաջ և դրանից հետո։

Մոնթե Մելքոնյանի կնոջ` Սեդայի դերակատարը դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանն է, որը քասթինգի գնացել է` մինչ այդ ուսումնասիրելով տիկին Սեդայի մասնակցությամբ հոլովակներ, չնայած դրանք այնքան էլ շատ չեն։ Ասում է` փոքր–ինչ անսովոր է եղել արևմտահայերենով խոսելը, քանի որ մինչ այդ ընդհանրապես ծանոթ չի եղել արևմտահայերենին։

«Ես քասթինգի օրն այնպես էի խոսում` կարծես ինձ արդեն ընտրել են։ Վստահեցնում էի, որ փորձերի համար անպայման արևմտահայերենով խոսելը կպարապեմ, բայց ինձ այդ ժամանակ ասում էին` դեռ չենք կարող պատասխան տալ, քասթինգը շարունակվում է։ Բայց ես շատ էի ցանկանում խաղալ այդ դերը, ու մի որոշ ժամանակ անց տեղի ունեցավ այդ հրաշքն ու ինձ ընտրեցին։ Գրքեր եմ կարդացել, փորձել եմ հասկանալ տիկին Սեդայի կերպարը, բայց նկարահանումների ընթացքում չենք շփվել իրար հետ։ Ռեժիսորն էր այդպես որոշել։ Սկզբում չէի հասկանում, բայց հիմա հասկանում եմ` այդպես ավելի ճիշտ էր` ինքդ կերտում ես կերպարը»,– ասաց դերասանուհին։

Ռեժիսոր Սուրեն Սաֆարյանն էլ նշեց` Մոնթեի կինն իրենց համար ինֆորմացիայի աղբյուր և թևութիկունք է եղել ֆիլմի ստեղծման առաջին օրից։ Ռեժիսորի խոսքով` տիկին Սեդան շատ բծախնդիր մարդ է ու ուշադիր է ամեն տառին, բառին, ժեստին, հնչողությանը։ «Ի՞նչ կաներ Մոնթեն այս իրավիճակումում» հարցին բախվելիս էլ ռեժիսորին շատ օգնել է հերոսի կինը` դառնալով լավագույն ընկեր և գործընկեր։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` շեշտեց, որ բավականին բարդ նկարահանումներ են եղել, բայց ֆիլմում հանդիսատեսը կծանոթանա Մոնթեի մարդ տեսակին, այն կերպարին, որի մասին չեն լսել և չեն տեսել։

Նոնո Սարգսյանին փոքր–ինչ բարկացրել էր այն հանգամանքը, որ ասուլիսին քիչ լրատվամիջոցներիներկայացուցիչներ կային։ Ասում է` շատերը վախենում են խոսել Մոնթեի մասին։

Նա նաև ընդգծեց, որ իրենց ստեղծած ու ապագայում ստեղծվելիք ֆիլմերը չեն ցանկանում տանել քաղաքական դաշտ, քանի որ քաղաքական հոսանքները գալիս և գնում են, և մարդկային արժեքները պետք չէ խառնել այդ ամենին։

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կլինի նոյեմբերի 25-ին` Ազգային հերոսի ծննդյան օրը։

Leave a comment