https://arm.sputniknews.ru/20261118/hajkakan-aek-um-mijazgajin-pvordzagetnery-stugel-en-kajani-shahagvortsman-anvtangutjuny-109478742.html
Հայկական ԱԷԿ-ում միջազգային փորձագետները ստուգել են կայանի շահագործման անվտանգությունը
Հայկական ԱԷԿ-ում միջազգային փորձագետները ստուգել են կայանի շահագործման անվտանգությունը
Sputnik Արմենիա
Ստուգման նպատակն էր գնահատել ատոմակայանի արտադրական գործունեությունը։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T14:56+0400
2026-11-18T14:56+0400
2026-11-18T14:56+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ստուգումներ
ատոմակայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109478841_0:36:1501:880_1920x0_80_0_0_384dd80cc3ef43dced9927a89e810c5e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանում նոյեմբերի 2–18-ը գործընկերային ստուգում է անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայկական ԱԷԿ-ից։ Ստուգումը կազմակերպել է Ատոմային էլեկտրակայանների շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնը։ Փորձագիտական խումբը ղեկավարել է կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։Փորձագետները դիտարկել են արտադրական գործընթացները, ուսումնասիրել փաստաթղթերը և հարցազրույցներ անցկացրել կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։Ամփոփիչ հանդիպման ընթացքում ներկայացվել են ստուգման արդյունքները, քննարկվել բացահայտված խնդիրների պատճառներն ու դրանց նպաստող գործոնները, ինչպես նաև կայանի գործունեության բարելավման հնարավորությունները։Հայկական ԱԷԿ-ից ընդգծում են, որ նման ստուգումները կարևոր են անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի անվտանգ ու հուսալի շահագործման շարունակական կատարելագործման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109478841_0:0:1333:1000_1920x0_80_0_0_8ee8e7294a46ea2164e9bcf744223e19.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ստուգումներ, ատոմակայան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ստուգումներ, ատոմակայան
Բաժանորդագրվել
Ստուգման նպատակն էր գնահատել ատոմակայանի արտադրական գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանում նոյեմբերի 2–18-ը գործընկերային ստուգում է անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են
Հայկական ԱԷԿ-ից։
Ստուգումը կազմակերպել է Ատոմային էլեկտրակայանների շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնը։
Փորձագիտական խումբը ղեկավարել է կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։
Ըստ հաղորդագրության` ստուգման նպատակն էր գնահատել ատոմակայանի արտադրական գործունեությունը՝ անվտանգ և հուսալի շահագործման տեսանկյունից, բացահայտել կայանի ուժեղ կողմերն ու հետագա բարելավման կարիք ունեցող ոլորտները։
Փորձագետները դիտարկել են արտադրական գործընթացները, ուսումնասիրել փաստաթղթերը և հարցազրույցներ անցկացրել կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Ամփոփիչ հանդիպման ընթացքում ներկայացվել են ստուգման արդյունքները, քննարկվել բացահայտված խնդիրների պատճառներն ու դրանց նպաստող գործոնները, ինչպես նաև կայանի գործունեության բարելավման հնարավորությունները։
Հայկական ԱԷԿ-ից ընդգծում են, որ նման ստուգումները կարևոր են անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի անվտանգ ու հուսալի շահագործման շարունակական կատարելագործման համար։