ՀՖՖ գրասենյակում նոյեմբերի 18-ին կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Գործող գավաթակիր «Նոան» կմրցի «Փյունիկի» հետ, իսկ չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Գյումրիի «Շիրակը»:
1/4 եզրափակիչի հանդիպումները կկայանան 2027 թվականին: Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչի
«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»
«Փյունիկ» – «Նոա»
«Ալաշկերտ» – «Վան»
«Միկա» – «Ուրարտու»