Խուդաթյանը բարձր է գնահատել Իրանի հետ երկարամյա համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։

Այցի շրջանակում նախարարը երեկ հանդիպել է ԻԻՀ նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Գրիգոր Հակոբյանը:

Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ երկարամյա համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։

Այնուհետև Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդին։

Կողմերն ընդգծել են նախորդ շաբաթ Երևանում կայացած ՀՀ-ԻԻՀ միջկառավարական նիստի հաջող ընթացքը, ինչպես նաև դրա շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման կարևորությունը։

ԻԻՀ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment