Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին

Քաղաքականություն

18.11.2026 | 12:50

Factor TV-ն այսօր Արդարադատության նախարարությունից հետաքրքրվել է՝ նոր Սահմանադրության տեքստի հրապարակմանը օրը հայտնի՞ է, ինչին նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը բացասական պատասխան է տվել։ Իսկ ՔՊ վարչության անդամներից մեկը Factor TV-ին փոխանցել է, որ Սահմանադրության նախագիծը հրապարակվելու է մեկ շաբաթվա ընթացքում։

Նրա փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն ուղերձ է պատրաստում, որով դիմելու է ժողովրդին և հայտնելու է Սահմանադրության նախագծի հրապարակման մասին։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որտեղ ևս այս հարցը քննարկել են։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment