«Չհասկացա՝ ինչ էին ուզում անել․ հավանաբար իրենց քվեարկությունը չէին հասկացել՝ ինչ պիտի անեին․ հանձնաժողովում մի քվեարկություն էին արել, նիստերի դահլիճում՝ այլ։ Ինձ թվաց՝ մեխանիկորեն էին ձեռնպահ քվեարկել, սխալվել էին, պետք է կողմ քվեարկեին, ընդմիջում էին վերցնում դրա համար,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ քվեարկությունից առաջ երկու անգամ ընդմիջում վերցնելուն։
Լրագրողների դիտարկմանը՝ սա քաղաքական ակցիա է, նա պատասխանեց․ «Ուղղակի տպավորություն ունեմ, որ գնացին, հասկացան՝ ոնց պետք է հաջորդ նախագծերին քվեարկեն, հետ եկան»։
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: