Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2026/2027 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Կիպրոսի հասակակիցների դեմ հանդիպումը:
Կիպրոսի Սոտիրայի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի 17-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել հայ դարպասապահ Արթուր Պետրոսյանը, իսկ նշանակված 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Ռոմպերտոս Ռոտիսը։ Մինչև ընդմիջման գնալը Հայաստանի Մ-19 հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել Դավիթ Դավթյանի ու Դավիթ Բաթոյանի գոլերի շնորհիվ: Տանտերերին պարտությունից փրկել է Վլադիմիրոս Սավան:
Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը մեկ միավորով խմբում գրավել է երկրորդ տեղը և ավարտել ելույթը: 6 միավորով հաղթողի կոչումը նվաճել է Ալբանիայի Մ-19 հավաքականը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:
Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլ
Կիպրոս Մ-19 – Հայաստան Մ-19՝ 2։2
Ռոմպերտոս Ռոտիս, 19 (11մ), Վլադիմիրոս Սավա, 46 – Դավիթ Դավթյան, 26 (11մ), Դավիթ Բաթոյան, 32
Հեռացում՝ Արթուր Պետրոսյան, 17 (Հայաստան)