Թրամփը ժամանել է Չինաստանի Շենչժեն քաղաք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստանի հարավում՝ Գուանդուն նահանգում գտնվող Շենչժեն քաղաք։ Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը։

ԱՄՆ առաջնորդը կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) 33-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 19-ին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։

Leave a comment