Արտակարգ դեպք՝ Երևանում, «Opel» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, և մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վրեժ Կ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել, պարզվում է։

Leave a comment