Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին։
Անդրադարձ է կատարվել Ալիեւի՝ այս տարվա ապրիլին Վրաստան կատարած պետական այցին, ինչպես նաև անցյալ տարի Մարիամ Կվրիվիշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցին և պետության ղեկավարի հետ նրա հանդիպմանը. երկու իրադարձություններն էլ գոհունակությամբ են նշվել։ Ընդգծվել է, որ այս շփումները նպաստել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Ընդգծվել է Ադրբեջանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերի կարևորությունը։
Քննարկվել է նաև տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների դերը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել առևտրաշրջանառության ընդլայնման, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի, էներգետիկայի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։