«Երևանում միգուցե հնարավորություն տանք, որ տարբեր համակարգեր տարբեր ժամերի աշխատեն, որպեսզի հոսքը կարողանանք բաշխել ըստ ժամերի»․ Ավինյան

Երևանի ավագանու նիստում  «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը առաջարկեց մեծ միջոցառումները Երևանից դուրս անցկացնել, որպեսզի խցանումներ չլինեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ որպես լուծում առաջարկում է նաև Երևանում բեռնատարների շարժի, ինչպես նաև մատակարարումների սահմանափակումները։ «Միգուցե աշխատանքային և ուսումնական ժամերի կամավոր ժամային տարբերակումներ լինեն։ Այսինքն՝ հնարավորություն տալ, որ տարբեր համակարգեր տարբեր ժամերի աշխատեն, որպեսզի հոսքը կարողանանք բաշխել ըստ ժամերի։ Չնայած հիմա մեր պիկը հիմնականում երեկոյան է տեղի ունենում։ Իրականում այս բոլոր քննարկումները պետք է հանրային տեղի ունենան։ Սա լավ է, որ հիմա բաց արձանագրում ենք՝ ժողովուրդ ջան, այսպես շարունակել հնարավոր չէ»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ինչ վերաբերում է տարբեր միջոցառումներին, քաղաքապետարանը երբևէ չի պնդում պետական մաշստաբի միջոցառումներն անպայման անցկացնել Երևանում։ Բայց նաև պետք է օբյեկտիվ հասկանալ, որ կան միջոցառումներ, որոնք մասշտաբով կարող ենք անցկացնել միմիայն Երևանում, որովհետև միայն Երևանում այդպիսի ենթակառուցվածք կա»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment