Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Նորդուզը վերածել խոշորագույն առևտրային անցակետի

https://arm.sputniknews.ru/20261117/irany-cankanum-e-hh-i-het-sahmanin-gtnvvogh-nvorduzy-veratsel-khvoshvoragujn-arevtrajin-ancaketi-109449117.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում է

Sputnik Արմենիա

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում է

2026-11-17T18:31+0400

true

PT0M53S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109448711_0:0:720:540_1920x0_80_0_0_63f82065731e829697399e7b85be12db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դավիթ խուդաթյան, հայաստան, видео

իրանի իսլամական հանրապետություն, դավիթ խուդաթյան, հայաստան, видео

Բաժանորդագրվել

Իրանական կողմը հույս ունի առկա խոչընդոտները վերացնել առաջիկա երկու ամիսների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին գտնվող Նուրդուզ սահմանային անցակետը վերածել երկրի խոշորագույն ցամաքային առևտրային անցակետի: Այս մասին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին, հաղորդում է IRNA-ն։

Փուրմոհամադիի խոսքով՝ երկու երկրների միջև բեռնատարների երթևեկությունը պարզեցնելու համար գործի է դրված ողջ ներուժը: Իրանական կողմն ակնկալում է վերացնել առկա խոչընդոտները և առաջիկա երկու ամիսների ընթացքում բեռնատար տրանսպորտի համար սահմանի հատումը դարձնել ավելի արագ և հարմար:

Ավելի վաղ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել էին երկու երկրների սահմանին պարզեցված («կանաչ») մաքսային միջանցքի ներդրման մասին: Նոր մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ – Ագարակ (Մեղրի) սահմանային անցումում՝ բեռների անցումն արագացնելու և տրանսպորտի պարապուրդի ժամանակը կրճատելու համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջուլֆայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասգարիի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հանդիպման ժամանակ: Կողմերը արձանագրություն են ստորագրել պարզեցված մաքսային միջանցք ստեղծելու մասին։

Leave a comment