Եթե ոստիկանության ծառայողն ունենա ողջամիտ կասկած, թմրաթեստ կիրականացվի․ Արմեն Մկրտչյան

Ի՞նչ է ենթադրում թմրամիջոցների արհեստական և բնական ծագման տեսակավորումը, արդյոք դա կարող է մտավախություն առաջացնել, որ որոշակի նյութեր անուղղակիորեն կգովազդվեն, ի՞նչ հաճախականությամբ և ի՞նչ տրամաբանությամբ են ստուգվելու թմրաթեսթերը․ խորհրդարանում ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խորհրդարանում քննարկվում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Փաթեթով նախատեսվում է տուգանային վճարների բարձրացում եւ տուգանային միավորների սահմանաչափերի խստացում։

Արմեն Մկրտչյանը պարզաբանեց՝ թմրաթեսթերը կիրառվելու են ալկոհոլի ստուգման տրամաբանությամբ․ եթե ոստիկանության ծառայողն ունենա ողջամիտ կասկած, վարորդը կստուգվի սթափության նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment