ՔԿ նախագահը Թեհրանում քննարկել է իրավաբանական և փորձագիտական ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակումը

ՔԿ նախագահը Թեհրանում քննարկել է իրավաբանական և փորձագիտական ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում 2026 թվականի նոյեմբերի 16-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահ Հասան Աբդոլիանփուրի հետ։ Ներկա է եղել նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հանդիպման սկզբում Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Հասան Աբդոլիանփուրին՝ այցի նախաձեռնման և ցուցաբերած պատրաստակամության համար։

Կողմերը քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ իրավաբանական և փորձագիտական ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև դատական փորձաքննությունների և փորձագիտական եզրակացությունների կիրառման ժամանակակից մոտեցումները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն կառույցների միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Արթուր Պողոսյանը հարցազրույց է տվել «IRIB» պետական հեռուստաընկերությանը։

Leave a comment