ՆԱՏՕ-ն ակտիվորեն մուտք է գործում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան․ Լավրովի հայտարարությունները

«Այդ [Եվրոպացիների] հայտարարություններն այն մասին, որ նրանք ոչինչ չեն քննարկի, քանի դեռ հրադադար չկա, ուղղակի մարտահրավեր են նախագահ Թրամփին», — ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արևելյան Ասիայի 21-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Լավրովն առաջարկել է վերհիշել, թե ինչ է ասել Թրամփը Ալյասկայում, ինչպես նաև նրա արտահայտած մտքերը 2025 թվականին Անքորեջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին հաջորդած օրերին։ «Նա հստակ ասել է. «Մեզ պետք չէ զինադադար, որը վաղ թե ուշ անխուսափելիորեն խախտվելու է։ Մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ, կայուն խաղաղություն։ Եվ հենց նման կարգավորման սկզբունքները պետք է քննարկվեն»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Մինչդեռ Եվրոպան ասում է. «Ոչ, մենք դա չենք ուզում, մենք չենք ցանկանում որևէ կայուն բան։ Մենք ցանկանում ենք պահպանել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, և մտադիր ենք շարունակել հետապնդել մեր հավակնոտ նպատակները՝ զսպելու բոլորին և ամեն ինչ՝ Ռուսաստանին, Չինաստանին և ցանկացած այլ կողմի, որը կարող է թեկուզ հեռավոր կերպով մարտահրավեր ներկայացնել»»,- նշել է ռուս նախարարը։

– ՆԱՏՕ-ն ակտիվորեն մուտք է գործում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ Եվրատլանտյան տարածքում «անվտանգության անբաժանելիության» դրոշի ներքո;

– Արևմուտքը բացահայտորեն վերադարձել է գաղութատիրական ընդլայնման դարաշրջանի ավազակային գործելաոճին;

– Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան նոր գագաթնաժողովի կազմակերպումը դժվար չէր լինի, եթե միայն առաջնորդները դրանում որևէ օգուտ տեսնեին;

– Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները, անկասկած, կշարունակվեն;

– ԵՄ-ն օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները՝ թե՛ արդար, թե՛ անարդար, Ուկրաինային որոշակի շունչ քաշելու հնարավորություն ընձեռելու համար;

– Ռուսաստանը հազար անգամ զգուշացրել է Արևմուտքին, որ Ուկրաինայում «կայունացման ուժերի» ցանկացած տեղակայում կնշանակի Եվրոպայի ուղղակի ներգրավում պատերազմի մեջ;

▪️Ռուսաստանը Անքորեջում մոտ էր համաձայնագրերի վերջնական ձևակերպմանը, սակայն եվրոպացիները տապալեցին դրանք։

Leave a comment