Սիրելի՛ կին վարորդներ, ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր. Աննա Հակոբյան (Տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադառնալով Երևանի խցանումների խնդրի մասին իր ավելի վաղ հայտարարությանը՝ հայտնել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք շնորհակալություն են հայտնում խնդիրը բարձրաձայնելու համար։

Նա կոչ է արել կին վարորդներին՝ խցանումների մեջ ժամերով մնալիս մեքենաներում աղմկող իրեր օգտագործել և բարձրաձայն արտահայտել իրենց դժգոհությունը։

Հակոբյանը նաև անդրադարձել է Երևանի խցանումների առաջացման պատճառներին՝ նշելով, որ եթե Հայաստանի տնտեսությունը վերջին 30 տարում համաչափ զարգանար, և ավտոմեքենաների քանակն աստիճանաբար ավելանար, այլ ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով, մայրաքաղաքում այսօր այս վիճակը չէր լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment