Խորհրդարանի փաստացի պետի լկտի բառաթույնն առ Հայոց Հայրապետ զայրացրել է հավատավոր զավակներիս. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Խորհրդարանի փաստացի պետի լկտի ու զազրելի բառաթույնն առ Հայոց Հայրապետ, վստահ եմ, զայրացրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր զավակներիս։

Մինչդեռ չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է – մի՞թե «բարեկիրթի» դիմակը մեզ արժանահավատ է թվացել։

Իսկ այսօր հիշենք, թե մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 18-ին, ինչպես կարողացանք մեր Մայր Աթոռը պաշտպանել հայհոյաբերան հորդաների ասպատակությունից և ամուր սրտով պատրաստվենք դիմակայելու վերահաս փորձությունները»։

Leave a comment