https://arm.sputniknews.ru/20260216/um-e-petq-linelu-kinvon-tt-masnagety-abvov-steghtsagvortsakan-volvorti-apagaji-masin-98691081.html
Ու՞մ է պետք լինելու կինոն. ՏՏ մասնագետը՝ ԱԲ–ով ստեղծագործական ոլորտի ապագայի մասին
Ու՞մ է պետք լինելու կինոն. ՏՏ մասնագետը՝ ԱԲ–ով ստեղծագործական ոլորտի ապագայի մասին
Sputnik Արմենիա
Մասնագետը չի բացառում աշխատակիցների կրճատումը, ստեղծագործական ոլորտներում կմնան միայն ավելի բարդ խնդիր լուծող մասնագետները։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T08:55+0400
2026-02-16T08:55+0400
2026-02-16T08:55+0400
արհեստական բանականություն
արման աթոյան
կինո
վիրտուալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98684184_0:0:1600:901_1920x0_80_0_0_3ca89daa32cb9e801e6a4da0bb791bca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Կինոարտադրության ոլորտում առաջիկա տարիներին կաճի դիստրիբյուտորների դերը։ Այս մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) տարեկան հավաքի շրջանակում Sputnik Արմենիային հայտնեց Arloopa վիրտուալ իրականության մշակող-ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ԱԲ–ն կազդի ստեղծագործական ոլորտի վրա ամբողջ աշխարհում։Սովորական սարքերի հետ մեկտեղ շատ ավելի հաճախ կօգտագործվեն վիրտուալ իրականության ակնոցները, որոնք բովանդակության սպառման առումով մեծապես կփոխարինեն հեռախոսներին։ Նման ակնոցներ ստեղծողները արդեն պատրաստվում են ընդլայնել իրենց բիզնեսը, հավելեց նա։Ստեղծագործական ոլորտներում հնարավոր է անձնակազմի կրճատումներ լինեն, քանի որ խնդիրների մի մասը հանձնարարվելու է արհեստական բանականությանը, սակայն հավանական է, որ որոշ` ավելի բարձր որակավորում պահանջող, մասնագետներ, որոնք կատարում են ավելի բարդ խնդիրներ, կմնան, նշեց Աթոյանը։Զգալի աշխատանք է սպասում նաև մեսենջերներին. դրանք զգալի ռեսուրսներ կծախսեն դիփֆեյքերի դեմ պայքարի և կասկածելի զանգերը զտելու տեխնոլոգիաների վրա, եզրափակեց մեր զրուցակիցը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98684184_109:0:1532:1067_1920x0_80_0_0_a0d7735d3cb4ed0c778efb71b6931b94.jpg.webp
արհեստական բանականություն, արման աթոյան, կինո, վիրտուալ
արհեստական բանականություն, արման աթոյան, կինո, վիրտուալ
Մասնագետը չի բացառում աշխատակիցների կրճատումը, ստեղծագործական ոլորտներում կմնան միայն ավելի բարդ խնդիր լուծող մասնագետները։
«Ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում յուրաքանչյուր դպրոցական շուտով կկարողանա ստեղծել բարձրորակ տեսանյութեր և երգեր։ Դրանք շատ կլինեն, ինչը կսրի մրցակցությունը` թե ինչ դիտենք և լսենք։ Ուստի շուկայում կհաղթեն ոչ թե կինոստուդիաները, այլ դիստրիբյուտորները, որոնք կկարողանան լավագույնս հետաքրքրել լսարանին», – նշեց Աթոյանը։
Սովորական սարքերի հետ մեկտեղ շատ ավելի հաճախ կօգտագործվեն վիրտուալ իրականության ակնոցները, որոնք բովանդակության սպառման առումով մեծապես կփոխարինեն հեռախոսներին։ Նման ակնոցներ ստեղծողները արդեն պատրաստվում են ընդլայնել իրենց բիզնեսը, հավելեց նա։
Ստեղծագործական ոլորտներում հնարավոր է անձնակազմի կրճատումներ լինեն, քանի որ խնդիրների մի մասը հանձնարարվելու է արհեստական բանականությանը, սակայն հավանական է, որ որոշ` ավելի բարձր որակավորում պահանջող, մասնագետներ, որոնք կատարում են ավելի բարդ խնդիրներ, կմնան, նշեց Աթոյանը։
Զգալի աշխատանք է սպասում նաև մեսենջերներին. դրանք զգալի ռեսուրսներ կծախսեն դիփֆեյքերի դեմ պայքարի և կասկածելի զանգերը զտելու տեխնոլոգիաների վրա, եզրափակեց մեր զրուցակիցը։