ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։
Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության պետք է քննվեր՝ 18։00-ին, Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը՝ 18։30-ին։