ՈՒԵՖԱ-ն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում կաջակցի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյի թեկնածությանը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի ու ՖԻՖԱ Խորհրդի կազմում ընդգրկված եվրոպական ազգային ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն աջակցել են ֆրանսիացի ֆունկցիոների թեկնածությունը։ Դա տեղի է ունեցել ՈՒԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխվորությամբ անցկացված նիստում:
Ֆիլիպ Դիալոն 2023 թվականից է ղեկավարում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, նա նաև ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամ է։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում։
Դավիթ Եղիազարյան