Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարի ներկայացուցիչը քննարկել են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ՀՀ մասնակցությունը

Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարի ներկայացուցիչը քննարկել են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ՀՀ մասնակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝ գործընկերության առկա ձևաչափերի շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Անդրադարձ է կատարվել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:

Leave a comment