Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի միջև հանդիպումը կարող է կարևոր ազդանշան դառնալ ողջ մարդկության համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա նշանակալի հանդիպում է. նման բան նախկինում տեղի չի ունեցել։ Այս կամ այն կերպ, հենց այս հանդիպումը կարող է կարևոր ազդանշան դառնալ ողջ մարդկության համար՝ ընդգծելով երկխոսության անհրաժեշտությունը. երկխոսության, որն ուղղված է առկա խնդիրների լուծման ուղիների որոնմանը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։