Կիևի 4 գործակալ է ձերբակալվել, ևս 2-ը սպանվել են ձերբակալության ժամանակ. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20261117/kievi-4-gvortsakal-e-dzerbakalvel-evs-2-y-spanvel-en-dzerbakalutjan-zhamanak-adts-109428541.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры ликвидации завербованных Киевом агентов, готовивших теракты на территории России

Sputnik Արմենիա

Кадры ликвидации завербованных Киевом агентов, готовивших теракты на территории России

2026-11-17T12:23+0400

true

PT10M41S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109423998_168:0:808:480_1920x0_80_0_0_ba6f25eab792d7f975fca251513e9c62.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , գործակալ, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , գործակալ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Հավաքագրված գործակալները պատրաստվում էին Ռուսաստանում մեծածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի հատուկ ծառայության գործակալական խմբի չորս անդամ է ձերբակալվել, ևս երկուսը զինված դիմադրություն են ցուցաբերել և սպանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։

ԱԴԾ-ն նշել է, որ հաջողությամբ ավարտել է Ռուսաստանում Ուկրաինայի հատուկ ծառայությունների ահաբեկչական գործունեությանը հակազդելու գործողությունը, որն իրականացվում էր 2026 թվականի սկզբից։

«Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքում, Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկ քաղաքում, Դաղստանի Հանրապետության Կիզլյար քաղաքում և Դոնի Ռոստով քաղաքում իրականացված գործողությունների արդյունքում դիվերսիոն-ահաբեկչական գործողություն նախապատրաստող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալական խմբի չորս անդամ է ձերբակալվել։ Զինված դիմադրություն ցուցաբերած ևս երկուսը սպանվել են պատասխան կրակով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պետական անվտանգության մարմինների աշխատակիցներ կամ քաղաքացիական անձինք չեն տուժել։

«Հանցագործների ձերբակալության ժամանակ հայտնաբերվել և վնասազերծվել են օգտագործման համար պատրաստ ծովային դրոններ և FPV հարվածային անօդաչուներ։ Բացի այդ, առգրավվել են Ռուսաստանի Դաշնություն բերված ահաբեկչական բոլոր միջոցները, պահեստամասերն ու հատուկ տեխնիկան», – ասվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է. ԱԴԾ

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը իրենց կողմից հավաքագրված ռուսաստանցիներին են հանձնել ավելի քան 700 կգ պայթուցիկ նյութեր, առնվազն 40 հարվածային քվադրոկոպտեր, 6 ջրային մոտոցիկլետ, ինչպես նաև մեծ քանակությամբ տարբեր բաղադրիչներ և հատուկ սարքավորումներ՝ ՝ Ռուսաստանում մասշտաբային ահաբեկչություններ իրականացնելու նպատակով մարտական դրոններ հավաքելու համար։

ԱԴԾ-ն նշում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ծրագրում էին ջրային մոտոցիկլետները վերածել պայթուցիկով ծովային դրոնների և հարձակվել Կասպից ծովում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նավերի ու քաղաքացիական նավերի վրա, իսկ Ադիգեայի և Կուբանի տարածքից FPV անօդաչուներով հարձակվել ռազմական օդանավակայանների և կարևորագույն օբյեկտների վրա։

2026 թվականի նոյեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության և Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալները մտան իրենց հանցավոր գործողության եզրափակիչ փուլ։ Նրանք անօդաչուներն ու ջրային մոտոցիկլետները մարտական պատրաստության բերեցին և մտադիր էին դրանք միաժամանակ արձակել ընտրված թիրախների ուղղությամբ, սակայն ԱԴԾ–ն ժամանակին կանխեց նրանց անօրինական գործունեությունը։

Leave a comment