Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր շփումների ընթացքում կարող է բարձրացվել Դոնեցկի Կոնստանտինովկա քաղաքում մարդասիրական գործողություն իրականացնելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, չի կարելի բացառել, որ Թրամփի հետ շփումների ընթացքում այս հարցը կքննարկվի»,– նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մոսկվայում ԱՄՆ բանագնացների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն առաջարկել էր Օլեշկի քաղաքում հաստաստված հրադադարի և մարդասիրական խնդրի լուծման հաջողված փորձը կիրառել Կոնստանտինովկայում ստեղծված իրավիճակում