ՀՕՊ համակարգերը խոցել են 1441 ԱԹՍ․ ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական հարձակումներ

Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 1441 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Ղրիմում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մի շարք լայնածավալ ահաբեկչական հարձակումներ, որոնք Ռուսաստանի հարավում նախապատրաստվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) և Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից։

Անվտանգության ծառայությունը Կիեւի՝ մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ծրագրերը բացահայտել էր դեռևս 2026 թվականի սկզբին և հետևել էր հակառակորդի գործողություններին։

ԱԴԾ-ն հայտնել է, որ Ադիգեայում, Դաղստանում, Դոնի Ռոստովում և Կուբանի տարածաշրջանում ձերբակալվել են Կիեւի հատուկ ծառայությունների չորս գործակալներ, իսկ ևս երկուսը ոչնչացվել են դիմադրություն ցույց տալու ժամանակ։

ԱԴԾ-ի տվյալներով՝ Կիեւը նախապատրաստել էր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա հարձակում, որի թիրախում էին լինելու ռազմական օդանավակայաններն ու այլ օբյեկտներ, նաև Կասպից ծովում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերն ու քաղաքացիական նավերը։ Հարձակումները կազմակերպել էին ՈւԱԾ-ի հատուկ գործողությունների կենտրոնի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ուլյանիցկին և Ուկրաինայի ԳՀՎ-ի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Լորդկիպանիձեն։

Ղրիմի կամրջով գնացքների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքերի երկրորդ հարձակումից հետո․ տուժածներ չկան, հայտնում է Տրանսպորտի նախարարությունը։

Leave a comment