«Օրենքով գող» Զապի նախկին փեսայի խափանման միջոցը փոխվել է. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Գործով անցնող «օրենքով գող» Զապը հիվանդանոցում է, իսկ Օշականցի Գևորիկը՝ ԱԱԾ մեկուսարանում:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Անդրանիկ Սողոյանի (Զապ) նախկին փեսայի՝ Էդգար Մուրադյանի խափանման միջոցը փոխվել է: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը:

«Օրենքով գող Զապի նախկին փեսայի՝ Էդգար Մուրադյանի կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցներով»,- գրում է օրաթերթը՝ հղում անելով նրա պաշտպան Վահան Ամիրխանյանին:

Նշենք, որ գործով կալանավորված են Զապը և օրենքով գող Օշականցի Գևորիկը։ Ըստ լրատտվամիջոցի տեղեկությունների՝ Զապը հիվանդանոցում է, իսկ Օշականցի Գևորիկը՝ ԱԱԾ մեկուսարանում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել՝ Գևորգ Մելիքյանին («Օշականցի Գևորիկ») և Անդրանիկ Սողոյանին («Զապ»):

Ըստ ոստիկանության` Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով դստեր և նախկին փեսայի միջև վիճաբանության մասին, դիմել է Օշականում բնակվող մեկ այլ «օրենքով գողի»՝ նախկին փեսային պատժելու համար։ Դրան հաջորդել են երկու խմբերի միջև բախումներ։

Անդրանիկ Սողոյանը նույնպես կալանավորվել է 2 ամսով։

Leave a comment