ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ MITRE կազմակերպություն՝ քննարկելու Հայաստանի և ամերիկյան առաջատար հետազոտական ու տեխնոլոգիական կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարը․
«Քննարկել ենք Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի ամրապնդումը՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության և առաջադեմ տեխնոլոգիաների ուղղություններով։
Անդրադարձել ենք միջազգային փորձի ներգրավմանը և պետական, գիտահետազոտական, համալսարանական ու մասնավոր հատվածների կարողությունների համադրմանը։
Որպես հաջորդ քայլ՝ դիտարկել ենք Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների ներուժի գնահատումը, առաջնահերթությունների սահմանումը և փորձնական նախաձեռնությունների իրականացումը։
Մեր նպատակն է ընդլայնել Հայաստանի հետազոտական և ինժեներական կարողություններն ու խթանել դրանց կիրառական նշանակությունը»,- հայտնել է նա։