Հնդիկ վարորդը Կոմիտասի պողոտայում «Mercedes»-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկու այլ մեքենայի․ վիրավորներ կան

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի երկու մեքենա և «Nissan X-Trail»-ը։    

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 տուժած  կա, որոնց տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վթարված մեքենաներից մեկի վարորդը, ֆոտոլրագրողին ասել են, որ վթարի մեղավորը եղել է մոխրագույն «Mercedes»-ը, որի վարորդը հնդիկ է եղել․ նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ «Mercedes»-ի, ապա՝ «Nissan X-Trail»-ին։

Leave a comment