Ռուսաստանն Իրանի շուրջ ապաէսկալացիայի նշաններ չի տեսնում. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Մոսկվան հանդես է գալիս հակամարտության դիվանագիտական լուծման օգտին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն Իրանի շուրջ ապաէսկալացիայի նշաններ դեռ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Ցավոք, առայժմ ապաէսկալացիայի նշաններ չենք տեսնում։ Ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը հսկայական վնաս կհասցնի տարածաշրջանի բոլոր երկրներին՝ և՛ Իրանին, և՛ Պարսից ծոցի մյուս պետություններին», – ասել է Ռուդենկոն լրագրողներին։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ է ռազմական սցենարին ևկողմէհակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն:

Leave a comment