Մեր իմանալով կառավարության որոշումն է, որ մենք գործից դուրս ենք մնացել. «Նոյ» կոնյակի կոմբինատի աշխատակիցներ

«Մեզ տվելեն մի ընդհանուր ծանուցում, որ բոլորս կրճատման հիմունքով ազատված ենք աշխատանքից։ Չենք հասկանում, թե հիմքը որն է, ցանկանում ենք մեր ձայնը դարձրացնենք հանրայնորեն նաև պատկան մարմիններն այդ հարցով զբաղվեն»,- կառավարության շենքի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակից Գերասիմ Գասպարյանը՝ ներկայացնելով իր և ևս 14 գործընկերների խնդիրը։

Նա տեղեկացրեց, որ գործարանը Գագիկ Ծառուկյանի սեփականությունից պետությանն անցնելուց հետո. նոր կառավարիչներից սեպտեմբրի 10-ին ստացել են ծանուցում աշխատանքից ազատվելու մասի և այն լրացել է նոյեմբերի 10-ին։

Գասպարյանը հայտնեց, որ նոյեմբերի 11-ին դիմում-բողոք են ներկայացրել կառավարությանը, բայց դեռ պատասխան չեն ստացել, մյուս կողմից էլ նամակում բոլոր փաստերը չկան և իրենք կցանկանան թեկուզ փակ դռների հետևում քննարկել դրանք։

«Գործարանի անվտանգության 18 աշխատակիցներևից 15-ին ազատել են աշխատանքից, 3-ը մնացին, երևի զանգ-ծանոթ մեխանիզմը գործում է մինչև հիմա։ Էն որ ասում են՝ տերովին՝ տերն է տարել, անտերին՝ գելը» այդ սկզբունքը գործում է»,-ասաց կոմբինատի անվտանգության հարցերով նախկին փոխտնօրենի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

 Նրա խոսքով՝ նոր կառավարիչների հետ եկած Մարմարաշենցի  Նարեկ Սուքիասյանը առանձին կանչում էր աշխատակիցներին, ասում, որ գնան դիմում գրեն։

«Նոր կառավարիչները եկել են իրնց կանոներն են թելադրում՝ արդյունքը տեսնում եք՝ նոյեմբերի կեսն է, դիմացը ձմեռ, բոլորն անգործ են մնացել։ Մեկը հիփոթեք ունի, մյուսը հիվանդ մարյր, մյուսը 44-օրյա պատերազմի մասնակից, ոչ մի բան հաշվի չառան։

Նա հայտնեց, որ կոմբինատից իրենց ոչ մի տարբերակ չեն առաջարկել՝ ոչ ավելի ցածր աշխատավարձով աշխատանք, ոչ այլ աշխատանք։

Մեկայլ աշխատակից՝ Թաթուլ Բաղրամյանն հավելեց. «Աշխատանքից դուրս գալուց բացի, մեզ որևէ բան չեն առաջարկել։ Այս պահին մեզանից ոչ մեկը աշխատանք չունի,բայց մինչև վերջին օրը բոլորս պարտաճանաչ իդեալական աշխատել ենք։ Մեր իմանալով կառավարության որոշումն է, որ մենք գործից դուրս ենք մնացել, հնարավոր է սխալ տեղեկացված լինենք»։

 Նրա խոսքով՝ մինչև վերջին օրը հույս ունեին, որ ինչ-որ բան կփոխվի, կմնան կաշխատեն։

 «Մասնակցել ենք ակցիայի, որպեսզի գործարանը բացվաի աշխատենք, բացեցին, բոլորը աշխատում են՝ բացի մեզանից»։

Գերասիմ Գասպարյանը նշեց.«Մենք փորձում ենք մեր իրավունքները պաշտպանենք, բայց ակնկալում ենք կառավարության ադեկվատ որոշումը, քանի որ 15 հոգի միանգաից մի ծանուցումով մնացել են առանց գործ»։ 

Ցուցարարները նշեցին, որ պետական կառավարման անցնելուց հետո կոմբինատի գործատուի հետխնդիր չեն ունեցել, բայց իրենց հաստիքների կրճատման հիմքով ազատել են ու փոխարենը նույն հաստիքները լրացրել «Քինգ Մարշալ»անվտանգության ընկերության աշխատակիցներով։

Leave a comment