Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Գյումրու բժշկական կենտրոնը, լինելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, պետք է Երևանի առաջատար կլինիկաներին համահունչ առաջընթաց ապահովի. այն կլինի թե՛ տրամադրվող բուժշառայությունների ծավալի ու որակի, թե՛ պրոֆեսիոնալ կադրերով համալրման, թե՛ ժամանակակից սարքավորումներով հագեցվածության և կառուցապատումների զարգացման առումներով»,- Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի նոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին ներկայացնելիս նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը բարձր է գնահատել կենտրոնը երկար տարիներ ղեկավարած Արմեն Իսահակյանի ավանդը, այս քանի ամիսներին կենտրոնի աշխատանքի բնականոն ընթացքն ապահոված Արմեն Խաչատրյանի դերը:
Կարևորելով նման պատասխանատու աշխատանքը երիտասարդ, բայց արդեն խոստումնալից մասնագետներին վստահելը` Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Գյումրու բժշկական կենտրոնի անձնակազմի հետ կուռ աշխատանքի արդյունքում կենտրոնը զարգացման նոր ուղի է բռնելու: