Ջենսեն Հուանգի համախոհները կոչ են անում Nvidia-ին նրան վերադարձնել ընկերության ղեկավարի պաշտոնին

Գործարար Ջենսեն Հուանգի համախոհները համոզում են Nvidia-ի տնօրենների խորհրդին նրան վերադարձնել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Սիլիկոնյան հովտի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները լոբբինգ են իրականացնում՝ Հուանգին Nvidia-ի ղեկավարի պաշտոնում վերադարձնելու նպատակով։ Գործարարները հույս ունեն այս հարցում ստանալ նաև Սպիտակ տան աջակցությունը։ Ինքը՝ Հուանգը, աջակցում է մեկնարկած արշավին, թեև Nvidia-ի տնօրենների խորհուրդը նրա գործունեության վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին Հուանգը լքել է Nvidia-ի գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնները, ինչպես նաև դուրս եկել ընկերության տնօրենների խորհրդի կազմից։ Nvidia-ն արհեստական բանականության համար նախատեսված չիպերի արտադրության համաշխարհային առաջատարն է։

Նոյեմբերի 8-ին ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել էր Հուանգի գործունեության վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին։ Գործարարը խոստովանել էր, որ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ, որին կասկածում էին Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զրպարտություն է որակել այդ կնոջ՝ չինական հետախուզության համար աշխատելու մասին պնդումները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment