Եվրահանձնաժողովը Կիեւին 1.76 միլիարդ եվրո է փոխանցել՝ զինամթերք ձեռք բերելու համար

Եվրոպական հանձնաժողովը Կիեւին 1.76 միլիարդ եվրո է փոխանցել հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար․ այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալաշ Ույվարին։

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը 1.76 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային՝ որպես 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրի մաս։ Այս միջոցները կօգտագործվեն անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար»,- ասել է Ույվարին։

Պաշտոնյան պարզաբանել է, որ այս միջոցները Ուկրաինան չի կարող օգտագործել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի ամերիկյան արտադրության հրթիռներ գնելու համար. այս տրանշով ձեռք բերված բոլոր զենքերը պետք է արտադրվեն ԵՄ-ում կամ Ուկրաինայում։

Այս միջոցները ԵՄ խորհրդի կողմից նախկինում հաստատված 8 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթի մաս են կազմում։

Leave a comment