Արցախի շրջաններից տեղահանված անձանց բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Քաշաթաղի ծրագրի» ժամկետն ավարտվում է այս տարվա վերջ: Թորոսյանին խոսքով՝ որոշել են ևս մեկ անգամ, բայց վերջին անգամ 6 ամսով երկարացնել այդ ծրագրի գործողության ժամկետը, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել իրացնել սերտիֆիկատները, իրացնեն։
Նախարարը նշել է, որ շուրջ 200 քաղաքացի դեռ չի հասցրել իրացնել բնակապահովման հավաստագիրը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրացվել է ավելի քան 3000 հավաստագիր։
Ժամկետի երկարաձգումը չի վերաբերում 2023 թվականի ծրագրին, որն ավելի երկար ժամկետ ունի: