ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և գազի հետ կապված ընկերությունների դեմ

https://arm.sputniknews.ru/20261116/em-n-patzhamijvocner-e-sahmanel-rusakan-navti-ev-gazi-het-kapvats-ynkerutjunneri-dem-109404173.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/02/12/85920940_197:0:2928:2048_1920x0_80_0_0_1e132c7b5575035bd4c433adbcc4aaa0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նավթ, գազ, պատժամիջոցներ, եվրամիություն, ռուսաստան

նավթ, գազ, պատժամիջոցներ, եվրամիություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ, այդ թվում առաջին հերթին՝ նավթային ոլորտը մնում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 47 ռուսական և արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք աշխատում են Ռուսաստանից նավթի և գազի արդյունահանման, վերամշակման և արտահանման, ինչպես նաև նավթամթերքների փոխադրման ոլորտում: Այսօր հրապարակվել է ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը։

Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ, այդ թվում առաջին հերթին՝ նավթային ոլորտը, մնում է Ռուսաստանի բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը:

Սահմանափակումների ենթարկվում են ռուսական խոշոր նավթավերամշակման ձեռնարկություններ, այդ թվում՝ «Կիրիշինեֆտեօգսինթեզ»-ը, «Թաթարո-ամերիկյան ներդրումներ և ֆինանսներ – Նիժնեկամսկ»-ը (ТАИФ-НК), «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ»-ը, ինչպես նաև Օմսկի, Մոսկվայի, Սարատովի, Խաբարովսկի, Օրսկի և Իլսկի նավթավերամշակման գործարանները: Ցանկում ներառված է նաև «Նովոշախտինսկի նավթամթերքների գործարան» ընկերությունը։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև «Անկախ նավթագազային ընկերություն» խմբի նավթարդյունահանող ձեռնարկությունները, «Տատնեֆտ»-ի երեք դուստր-ձեռնարկությունները, «Սլավյանսկ ԷԿՈ», «Օմեգա Էներջի» և «Պետերբուրգյան նավթային տերմինալ» ընկերությունները:

Բացի այդ, սահմանափակումները տարածվել են ԱՄԷ-ում և Հոնկոնգում գրանցված նավթավաճառների և արտասահմանյան բեռնափոխադրող ընկերությունների վրա, որոնք փոխադրում են ռուսական նավթը լցանավերով:

Գազի ոլորտում պատժամիջոցներն ազդել են «Ռուսխիմալյանս», «Ռուսգազդոբիչ» ձեռնարկությունների և «Ուստ-Լուգա» հատուկ տնտեսական գոտու կառավարող ընկերության վրա: Այդ կառույցները մասնակցում են Լենինգրադի մարզում գազի վերամշակման լայնածավալ նախագծի իրականացմանը։

Սահմանված միջոցները նախատեսում են Եվրամիության տարածքում նշված ընկերությունների ակտիվների սառեցում, ինչպես նաև դրանց ֆինանսական միջոցների և այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ԵՄ միակողմանի պատժամիջոցների անօրինականության մասին՝ ընդգծելով, որ նման սահմանափակումները չեն փոխի Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը։

Արևմտյան երկրներում ևս կասկածներ կան հակառուսական պատժամիջոցների արդյունավետության վերաբերյալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն անվանել էր Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարություն և հայտարարել, որ պատժամիջոցների միջոցով ճնշումը լուրջ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը:

Leave a comment