Բրյուսելում մեկնարկել են ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրյուսելում մեկնարկել են  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները:

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով դրանք նոր բովանդակությամբ լրացնելու և նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձր մակարդակի այցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների օրակարգային հարցերի:

Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով 2027թ. երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Հունաստանի նախագահությունը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ ջանքերն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

Leave a comment